Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հաջորդը կառավարության շե՞նքն է

Հաջորդը կառավարության շե՞նքն է
04.10.2012 | 14:36

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ներկայացրած «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող ԱԳՆ-ի շենքը`14241,9 քառ. մետր մակերեսով, ինչպես նաև սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասով վաճառել «Տանգո» ՓԲԸ-ին՝ 51.271.006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ